Հայերեն   English   Русский  

​Սու Չժենչանը նշանակվեց Թայվանի վարչապետ


  
դիտումներ: 123

Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենն այսօր Դեմոկրատական առաջադեմ կուսակցության նախկին նախագահ Սու Չժենչանին նշանակեց վարչապետ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Թայվանի Կենտրոնական տեղեկատվական գործակալությանը:

Սու Չժենչանը փոխարինելու է վարչապետի պաշտոնում Ուիլյամ Լային (Լայ Ցինդե), որը երեկ հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից իր նախարարների կաբինետի հետ միասին անցած տարվա նոյեմբերի տեղական ընտրություններում պարտվելուց հետո:

Սու Չժենչանը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2006-2007 թթ. կղզու վարչակազմի ղեկավար Չեն Շույբյանյայի օրոք: Եղել է Դեմոկրատական առաջադեմ կուսակցության նախագահը 1012-2014 թթ.:

Թայվանի վարչապետի հրաժարականը սպասելի էր: Ուիլյամ Լայը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռ նոյեմբերի վերջին, երբ Դեմոկրատական առաջադեմ կուսակցությունը պարտվեց տեղական ընտրություններում, սակայն այն ժամանակ նրա հրաժարականը չընդունվեց Ցայ Ինվենի կողմից, նա էլ հրաժարական էր տվել կուսակցության նախագահի պաշտոնից:

Ընտրություններում Դեմոկրատական առաջադեմ կուսակցությունը ավելի քիչ ձայներ ստացավ, քան նրա մրցակիցը՝ Գոմինդանը (Թայվանի վարչական միավորների մեծ մասում, այդ թվում և երկու խոշոր քաղաքներում՝ Թայչժունում և Գաոսյունում, որոնք նախկինում իր հսկողության տակ էին): Ուիլյամ Լայը պատասխանատվություն ստանձնեց իր կուսակցության նկատմամբ բնակչության վստահության ցածր մակարդակի համար և հայտարարեց, որ չի կարող մնալ վարչապետի պաշտոնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: