Հայերեն   English   Русский  

Թուրքիայում բժիշկը հետազոտության ժամանակ գաղտնի տեսանկարահանել է կանանց


  
դիտումներ: 294

Թուրքիայի Իզմիրի համալսարաններից մեկի բժշկական ֆակուլտետի կլինիկական օրդինատորը ժամանակ տեսանկարահանել է կրծքագեղձերի հետազոտություն անցնող տասնյակից ավել կանանց և այդ տեսանյութերը տարածել համացանցում:

Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո հետազոտված կանանցից մեկը դիմել է ոստիկանություն: Կնոջ ցուցմունքում ասվում է. «Բուժզննման ընթացքում դուռը փակել էր: Ներսում ոչ ոք չկար: Տեսանյութը թաքնված տեսախցիկով է նկարահանել»

Ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված բժիշկը հայտնել է, որ կանանց տեսանկարահանել է, որպեսզի իր կոլեգաների հետ քննարկի հիվանդների խնդիրները:

Իզմիրի իրավապահ մարմինները խուզարկել են բժշկի տունը, աշխատավայրն ու ավտոմեքենան և առգրավել 3 կոշտ սկավառակ ու 2 հեռախոս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: