Հայերեն   English   Русский  

Փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարը «Նաիրիտի» մի խումբ աշխատակիցների հետ քննարկել է աշխատավարձերին և վերագործարկմանն առնչվող հարցեր


  
դիտումներ: 194

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանն այսօր ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների, քննարկել գործարանի վերագործարկման հնարավորությունը։

Այդ մասին Սիսեռյանը գրառում է կատարել սոցցանցում։

«Այսօր կրկին ընդունել էի Նաիրիտի աշխատակիցների մի խմբի՝ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ միասին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատակիցների աշխատավարձի տոկոսների վճարման հարցին, ինչպես նաև գործարանի վերագործարկման հնարավորությանը: Աշխատանքն ու քննարկումներն այս հարցերի շուրջ կշարունակվեն»,–գրել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: