Հայերեն   English   Русский  

Մադուրոն ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը ընտրություններից յոթ ամիս անց


  
դիտումներ: 229

Նիկոլաս Մադուրոն երկրորդ անգամ ստանձնեց Վենեսուեայի նախագահի պաշտոնը: Մայիսյան ընտրությունների հաղթողը երկիրը կղեկավարի մինչև 2025 թվականը բարդ ներքաղաքական պայմաններում և ԱՄՆ-ի, ԵՄ-ի և լատինամերիկյան երկրների մեծ մասի կողմից ճնշումների տակ:

Օգտվելով սահմանադրության դրույթներից՝ Մադուրոն խուսափեց ընդդիմադիր խորհրդարանի առջև ելույթ ունենալուց և երդումը տվեց Վենեսուելայի գերագույն դատարանում՝ իր կողմնակիցներով շրջապատված:

Պարտականությունները ստանձնելուց հետո Մադուրոն անմիջապես հայտարարեց, որ շուտով կներկայացնի տնտեսական նոր միջոցներ, ինչպես նաև հայտարարեց, որ պատրաստ է խաղաղ ասպարեզում հանդիպել իր կառավարության յուրաքանչյուր քննադատի հետ և պատմել ճշմարտությունը Վենեսուելայի մասին:

Ըստ Վենեսուելայի իշխանությունների տվյալների՝ հանդիսավոր արարողությանը մասնակցել է ավելի քան 90 արտասահմանյան պատվիրակություն, որոնց թվում եղել է վեց պետության (Աբխազիա, Բոլիվիա, Կուբա, Նիկարագուա, Սալվադոր և Հարավային Օսեթիա) առաջնորդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: