Հայերեն   English   Русский  

Թուրքական իշխանությունները թույլատրեցին FETO գործով ավելի քան 100 մարդու ձերբակալությունը


Haberturk հեռուստատեսության տվյալներով՝ նրանց թվում 58 զինծառայող կա


  
դիտումներ: 187

Թուրքիայի իշխանությունները թույլատրեցին այն նոր կասկածյալների ազատազրկումը, որոնք ենթադրաբար մասնակից են Թուրքիայի տարածքում արգելված «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) գործունեությանը:

Ինչպես այսօր հայտարարել է Haberturk հեռուստատեսությունը, ընդհանուր ստորագրվել է 102 անձի օրդեր, այդ թվում՝ 58 զինծառայողի:

Ադանա քաղաքի գլխավոր դատախազությունը թույլատրել է 52 զինծառայողի ձերբակալումը, որոնց թվում զինված ուժերի սերժանտական և կրտսեր սպայական կազմի ներկայացուցիչներ են: Եվս 6 զինվորական էլ Ստամբուլի քննիչների կասկածների առարկա է դարձել: Մնացած կասկածյալները քաղաքացիական անձինք են, որոնք կարող են մասնակից լինել բանակի ներսում FETO-ի բջիջների գործունեությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: