Հայերեն   English   Русский  

Լարսի անցակետում կուտակված է մոտ 238 մեքենա


  
դիտումներ: 248

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը

տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ անցակետում կուտակված է մոտ 238 մեքենա՝ 158 բեռնատար, 79 մարդատար և 1 ավտոբուս, որոնցում գտնվում է շուրջ 285 մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: