Հայերեն   English   Русский  

Վրաստանում գրիպից մահվան 15-րդ դեպքն է գրանցվել


  
դիտումներ: 336

Բաթումում գրիպի բարդացումից 63-ամյա տղամարդ է մահացել: Այդ մասին, ինչպես գրում է newsgeorgia.ge-ն, հայտնել է Աջարիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Զաալ Միքելաձեն:

«Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Բաթումի բժշկական կենտրոնում: Լաբորատոր հետազոտությունը հաստատել է, որ տղամարդն իսկապես մահացել է գրիպի հետևանքներից, սակայն նա ունեցել է նաև այլ ռիսկային գործոններ»,- ասել է Միքելաձեն:


Երկրի մասշտաբով վիրուսի բարդացումից մահացել է 15 մարդ: Նախօրեին Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կոնտրոնի տնօրենը հայտնել է, որ գրիպով հոսպիտալացվածների թիվը 616-ից հասել է 845-ի:


Վրաստանում ներկայում արձանագրված է 100 000 բնակչի հաշվով 256 հիվանդ: Համաճարակ է համարվում այն իրավիճակը, երբ հիվանդների թիվը հասնում է 100 000-ի դիմաց 450-500-ի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: