Հայերեն   English   Русский  

Տեղի է ունեցել քննարկում՝ «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում


  
դիտումներ: 300

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում, տեղի է ունեցել Երևանի Մուրացանի անվան N 18 հիմնական դպրոցի վերակառուցման նախագծի քննարկումը:

Հանդիպմանը ներկա էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, համապատասխան վարչությունների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Ինջիներինգ Էվրոս» ընկերության ներկայացուցիչներ:

Նախագծի համատեղ քննարկումից հետո՝ «Ինջիներինգ Էվրոս» ընկերության ճարտարապետ Թագուհի Հմայակյանին ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ. որոշ շտկումներից հետո նախագիծը մեկ անգամ ևս կներկայացվի Կոմիտեի մասնագիտական խմբի քննարկմանը և հավանության արժանանալու պարագայում կանցնի համապատասխան ընթացակարգ:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն ակտիվ մասնակցություն է ունեցել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում սեյսմակայունության տեսանկյունից առավել խոցելիություն ունեցող թվով 46 դպրոցների ընտրության, ինչպես նաև սեյսմակայուն նորմերի մշակման և արդիականացման գործընթացում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: