Հայերեն   English   Русский  

​ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտների հաջողությունը Հնդկաստանում


  
դիտումներ: 962

ԵՊԲՀ ազգությամբ հնդիկ երկու բժիշկ-շրջանավարտներ` Պրաբջոտ Սինկխը և Պոլ Ջեյսնը,

բարձր արդյունքներ են գրանցել իրենց երկրում: Դեռևս 2017 թվականի ապրիլին ԵՊԲՀ Կարիերայի Կենտրոնի կողմից կազմակերպված FMGE նախապատրաստական դասընթացի շնորհիվ նրանք Հնդկաստանում հաջողությամբ հաղթահարել են դժվարին քննությունը բացառապես ի հաշիվ իրենց մայր բուհում ստացած գիտելիքների։

FMGE քննությունն անցկացվում է Հնդկաստանի Հանրապետության բժշկական խորհրդի կողմից, որին մասնակցում են արտասահմանյան բուհերում ուսանած բոլոր հնդիկ ուսանողները, ինչն անհրաժեշտ է Հնդկաստանում բժշկական գործունեություն ծավալելու համար։ Հնդկաստանում դասընթացների միջին արժեքը մոտավորապես 6000 ԱՄՆ դոլլար է, սակայն ԵՊԲՀ-ն իր վրա է վերցրել ողջ ֆինանսական բեռը և ուսանողների համար այս դասընթացները կազմակերպում է անվճար։ Դասընթացները անցկացվում են ԵՊԲՀ հանրակացարանային համալիրում, որպեսզի դրանք առավել հասանելի լինեն ուսանողների համար։ Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման համար մասնակիցներին տրամադրվում են հայրենական արտադրության պլանշետներ՝ «Արմթաբեր» ։

FMGE քննության նախապատրաստական դասընթացներն ակնհայտ բարձրացնում են թե՛ համալսարանի, և թե՛ մեր երկրի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում։

ԵՊԲՀ լրատվական ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: