Հայերեն   English   Русский  

​Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են չորս երկրների ներկայացուցիչներ


  
դիտումներ: 360

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հրապարակել է թեկնածուների վերջնական ցուցակը, որոնցից մեկը պտք է այս տարի փոխարինի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Համաձայն այդ կազմակերպության մոմլո ծառայության այսօր տարածած հայտարարության՝ տվյալ պաշտոնին հավակնում են չորս երկրների քաղաքական գործիչներ՝ Բելգիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար, պաշտպանության նախարար Դիդյե Ռեյնդերսը, Լիտվայի նախկին վարչապետ, Սեյմի (խորհրդարանի) անդամ Անդրյուս Կուբիլյուսը, Հունաստանի նախկին արտգործնախարար, խորհրդարանի անդամ Դորա Բակոյաննին և Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Այժմ ԵԽ Նախարարների կոմիտեն պետք է հարցուփորձի յուրաքանչյուր թեկնածուին (2019 թ. մարտին) և որոշի հավակնորդների վերջնական ցուցակը, որը կհանձնվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ): Քվեարկությունը տեղի կունենա 2019 թ. հունիսին: Նոր գլխավոր քարտուղարը կստանձնի իր պարտականությունները հոկտեմբերի 1-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: