Հայերեն   English   Русский  

Ինքնասպանության փորձը կանխվել է


  
դիտումներ: 362

Հունվարի 12-ին, ժամը 05:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (երիտասարդ տղամարդ) սպառնում է ինքնասպան լինել

նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են Ա. Ե.-ի ,ծնված 1980 թ.,ինքնասպանության փորձը: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: