Հայերեն   English   Русский  

​«Փոքրիկ երգիչների» տարածքի հարցը լուծվել էր դեռ մինչեւ փլուզումը. Տիգրան Վիրաբյան


  
դիտումներ: 577

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը:

Հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար հարմար պայմաններով տարածք, որի վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երևան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը:

Տե՛ս Արամի 23-ի պատի փլուզման մասին Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հղումը՝

https://www.facebook.com/Yerevanofficial/videos/306836393293990/?__xts__[0]=68.ARBFjIEEXJ5Xmb-5KQEKDzwRus-NjNn5lv-irwTU21pkdDNtHOlaw6hg5QtOwakZrPuxsVHuV-m_yb1QzGSJTxPoV776dP-YLWbc0ttiOTe9WB8pcClssQNwr4KvhC197ZrlVehaG_CM4D9gydfuVMCBOzmUHCBwZleSobK9qaXhIaTzROBc32sP8x8ah7aJfF0jbDsVxbsVwRIo2tmI02AcF0WsDpAa08-1uQcnxXv0L5cDVLWOd9aYR4glaPHFezyUklitXQqBNn5nto3xAm4ZRvOP7NGNVZbzMyJfrNpBgyPl6RthPiOrkCCy2iYdIjsv-M6Ipq7Z8RlMaTY13KvX71NoWB_ldxasJe1hohoDmAIji2CcEBW6BCHuZrc7N2Hbjw&__tn__=-R





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: