Հայերեն   English   Русский  

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ


  
դիտումներ: 619

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին:

«Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նրանք քննարկել են վերջին իրադարձությունները Սիրիայում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նախկինում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություն սկսել Եփրատից արևելք, ինչպես նաև Սիրիայի Մանբիջում սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ն նրանց դուրս չմղի այնտեղից: Ավելի ուշ նա հայտարարեց, որ որոշել է հետաձգել ռազմական գործողությունը Սիրիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեկտեմբերի 14-ին ունեցած հեռախոսազրույցից հետո, որի արդյունքում Թրամփը որոշել է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի Արաբական Հանրապետությունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: