Հայերեն   English   Русский  

​Այսօր Ֆրանսիայում «Դեղին ժիլետների» ցույցերին մասնակցել է 32 հազար մարդ


Ըստ ամենաթարմ տվյալների՝ Փարիզում բերման է ենթարկվել 59 մարդ


  
դիտումներ: 445

«Դեղին ժիլետների» ցույցերն այսօր Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հավաքել են 32 հազար մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BFM հեռուստատեսությանը, որն էլ իր ոչ պաշտռոնական տեղեկությունները ստացել է ուժային կառույցներից:

Հեռուստաալիքն ընդգծել է, որ դա նշանակում է մասնակիցների թվի զգալի մեծացում, որոնց թիվը մի շաբաթ առաջ 26 հազար էր: Փարիզում տեղի ժամանակով ժամը14-ի շրջանում 8 հազար ցուցարար էին հաշվում: Սա ցույց է տալիս նաև շարժման ակտիվության բարձրացում: Մի շաբաթ առաջ դեղին ժիլետավորները Փարիզում մոտ 2 հազարի էին հասնում:

Երեկոյան Աստղի հրապարակի մոտ, որտեղ գտնվում է Հաղթական կամարը, բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Ի պատասխան նետված քարերի ոստիկաններն ու ժանդարմները կիրառել են նռնակներ արցունքաբեր գազով: Գործի են դրվել նաև շջցան մեքենաներ:

Ըստ վերջին տվյալների՝ օրվա ընթացքում քաղաքում բերման է ենթարկվել 59 մարդ: Մինչև ցույցերի սկսվելը ոստիկանությունը բռնել է 29 մարդու, որոնց մոտ զենք է եղել կամ այնպիսի առարկա, որը որպես զենք կարելի է օգտագործել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: