Հայերեն   English   Русский  

Լոնդոնում բռնել են բրիտանական «Դեղին ժիլետների» առաջնորդներից մեկին


Ըստ Sky հեռուստատեսության տվյալների՝ աջ արմատական Ջեյմս Գոդարդը մասնակցել է պատգամավոր Աննա Սուբրիի նկատմամբ բռնությանը


  
դիտումներ: 439

Բրիտանական «Դեղին ժիլետներ» ընդվզման շարժման առաջնորդներից մեկին, որ հանդես է գալիս երկիրը ԵՄ-ից շուտափույթ դուրս բերելու օգտին, այսօր բռնել է լոնդոնյան ոստիկանությունը:

Ըստ Sky News հեռուստաալիքի տվյալների՝ բերման ենթարկվածը աջ արմատական Ջեյմս Գոդարդն է, որը մասնակցել է բրիտանական պատգամավոր Աննա Սուբրիի նկատմամբ ցուցաբերված բռնությանը:

Ինչպես հաղորդում է Սքոթլանդ յարդը, այդ 30-ամյա տղամարդն այսօր առավոտյան բերման է ենթարկվել Լոնդոնում հասարակական կարգը խանգարելու կասկածանքով, որ տեղի է ունեցել հունվարի 7-ին: Այն ժամանակ ցուցարարների խումբը՝ դեղին ժիլետներ հագած ֆրանսիացի ցուցարարների օրինակով, շրջապատել են պատգամավոր Աննա Սուբրիին բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, փակել նրա ճանապարհը և վիրավորական արտահայտություններ են արել նրա հասցեին: Սուբրին եվրոինտեգրման և ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով կրկնակի հանրաքվեի անցկացման ակտիվ կողմնակիցներից է:

Այդ միջադեպը իրարանցում է առաջացրել բրիտանական հասարակությունում, որը բանավեճեր է անցկացնում քաղաքացիների խաղաղ ցույցերի օրինական իրավունքի սահմանների մասին: Սքոթլանդ յարդի համապատասխան ստորաբաժանման ղեկավարությունը, որը պատասխանատու է խորհրդարանի անվտանգության ապահովման համար, խոստացել է ուսումնասիրել իրավիճակը և հետաքննություն է սկսել, որի արդյունքներով էլ բերման է ենթարկվել Գոդարդը:

Երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների գործարքի նախագծի խորհրդարանական քվեարկության շեմին Brexit-ի առավել կրքոտ կողմնակիցները դուրս են գալիս Լոնդոնի և բրիտանական ուրիշ քաղաքների փողոցներ՝ պահանջելով 2016 թվականի հանրաքվեի արդյունքների ապահովումը, վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնկալվում է, որ այս հանգստյան օրերին նման ցույցերի մասնակիցների թիվը կհասնի մի քանի հազարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: