Հայերեն   English   Русский  

Արա Բաբլոյանը հսկայական ներդրում ունեցավ քաղաքական սուր անկյունները հարթեցնողի իր դերակատարմամբ.Կնյազ Սարոյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 387

Միանգամայն սպասելի մոտեցում պարոն Բաբլոյանի կողմից։ Խորհրդարանի նախագահի պոստում հատկապես վերջին ամիսներին

Արա Բաբլոյանը հսկայական ներդրում ունեցավ քաղաքական սուր անկյունները հարթեցնողի իր դերակատարմամբ։ Զուսպ, կշռադատված, նրբանկատ ու անկեղծ մարդկային մոտեցումը միշտ եղել է իր բոլոր ձեռնարկումների հիմքում։

Շատ լավ եմ հիշում, երբ առաջին անգամ մտա այս աշխատասենյակ, ամեն ինչ փայլում էր իր կոկիկության մեջ։ Այդչափ ծանրաբեռնված օրակարգ ունեցող ու ամեն ժամը մեկ բազմաթիվ փաստաթղթերի հետ առնչվող մարդու աշխատասեղանին թղթերը, գրիչները, մատիտները, նոթատետրերն ու անգամ ջրի բաժակը դրված էին հավասարաչափ՝ միլիմետրի ճշգրտությամբ, իսկ ավելի ճիշտ՝ հենց վիրաբույժի ճշգրտությամբ։ Այն վայրկյանների ընթացքում հենց այդպիսին էր դառնում ցանկացած աշխատանքային քննարկումից հետո։
Այս սենյակում չի եղել որևէ շքեղություն, ճոխություն, բայց ընդունվել են ծանրակշիռ ու պատասխանատու որոշումներ, միշտ թևածել է աշխատասիրության բացառիկ էներգիա ու նվիրվածություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: