Հայերեն   English   Русский  

Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ,ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը


  
դիտումներ: 332

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ԱԺ նախագահի իշխանական երկու տեղակալներին:

Այս մասին հունվարի 15-ին տեղի ունեցած նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Պատգամավորների փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ փոխնախագահներ են ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը»,- ասաց Հովակիմյանը:

Լենա Նազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 124, դեմ՝ 3 պատգամավոր, Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 109, դեմ՝ 20 պատգամավոր:

Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 130-ը:

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 108 պատգամավոր: Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր:

Այս մասին հունվարի 15-ին տեղի ունեցած նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա նաև հայտնեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 130-ը, երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

«Պատգամավորների քվեարկության արդյունքում ԱԺ փոխնախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը»,- նշեց Հովակիմյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Ալեն Սիմոնյանի ևԼենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնըՍահմանադրության համաձայն պետք է տրվեր ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէմեկին: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Վահե Էնֆիաջյանի, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     15.01.2019 ahavasik askayin G. verajvel a kabareyi barogner u tidortner yrani jezi ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: