Հայերեն   English   Русский  

Թուրքիան վերսկսում է թռիչքները Իրաքյան Քուրդիստանի ուղղությամբ


  
դիտումներ: 269

Իրաքյան Քուրդիստանում 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեից հետո Թուրքիան որոշում էր կայացրել դադարեցնել թռիչքները դեպի Էրբիլի և Սուլեյմանիեի օդանավակայաններ։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Որոշ ժամանակ անց Էրբիլի օդանավակայան իրականացվող թռիչքները մասնակիորեն վերականգնվել էին, սակայն պաշտոնապես Թուրիքայի կողմից կիրառվող արգելանքը (էմբարգո) ուժի մեջ էր մնում, և թռիչքներ չէին իրականացվում դեպի Սուլեյմանիե օդանավակայան

Այժմ Թուրքիան որոշել է վերացնել քրդերի իրականացրած անկախության հանրաքվեի պատճառով գործի դրված արգելանքը։

Այսպիսով հունվարի 24-ից նախատեսվում է վերսկսել թռիչքներ դեպի Իրաքյան Քուրդիստան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: