Հայերեն   English   Русский  

«Պետության ներկայացուցիչները ՝ ի դեմս ոստիկանության, ցուցաբերել են անգործություն». Զարուհի Փոստանջյան


  
դիտումներ: 287

«Գործադիր իշխանությունը պետք է քաղաքականություն վարի և իր քաղաքականության միջոցով փաստի, որ հարգում է մարդու իրավունքները, իսկ փաստաբանի նկատմամբ ոստնձգությունը ոտնձգություն է արդարադատության նկատմամբ»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա սպիտակ հեղուկ էին լցրել, նաև թքել նրա մեքենայի վրա։

«Այստեղ մենք տեսնում ենք ՝ պետության ներկայացուցիչները ՝ ի դեմս ոստիկանության, ցուցաբերել են անգործություն: Տվյալ պարագայում անգործությունը պետք է դատապարտվի և այդպիսի դատապարտող հայտարարությամբ հանդես կգա Հայաստանի փաստաբանների պալատը: մինչև մենք չհասկանանք, որ ցանկացած մարդ իրավունք ունի պաշտպանվելու և ցանկացած մարդ անկախ նրանից , թե նա պատկանում է այս կամ այն քաղաքական ուժին, մեղադրվում է հանցագործության մեջ կամ արդեն իսկ դատապարտված է , նա իրավունք ունի ՝ իրաբանական, բժշկական օգնություն ստանալու »,- նշեց Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ մինչև այժմ փաստաբանների նկատմամբ ճնշումէ եղել տուժողների իրավահաջորդների կողմից, բայց այժմ մենք տեսնում ենք մի հանրություն, որն իր կարծիքն է ուզում արտահայտել.«Կառավարության կողմից են նշանակվել ՀՔԾ-ի պետը, ԱԱԾ պետը: Եթե նրանք ուզում են արդարություն հաստատել, պետք է մեղադրական եզրակացություններ լինեին այս ամիսների ընթացքում: Ո՞ւր են: Հանրությունը պետք է հասկանա, որ սա ընդամենը բեմադրություն է և իրեն օգտագործում են այդ բեմադրության մեջ: Հանրաությունը պետք է հասկանա՝ նախնական կալանավորումը ազատազրկման միջոցով պատիժ չէ դեռ »,- ասաց Փոստանջյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: