Հայերեն   English   Русский  

«Ինչու՞ բեղեր չունես». Էրդողանի հարցը քաղաքապետի թեկնածուին


  
դիտումներ: 287

Մարտի 30-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Քոջաելի նահանգի թեկնածուներին:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Այդ ժամանակ Էրդողանն անսպասելի հարց է ուղղել Քոջաելիի Բաշիսքելե քաղաքի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մեհմեթ Յասին Օզլուին:

- Յասի՛ն, դու ինչու՞ բեղեր չունես:

- Կպահեմ, իմ պարո՛ն,- պատասխանել է քաղաքապետի թեկնածուն:

Նշենք, որ վերջին տարիներին Թուրքիայի կառավարության անդամների ու իշխող կուսակցության պատգամավորների շրջանում նորաձև է դարձել Էրդողանի պես բեղեր պահելը: Թուրքական մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Էրդողանն անձամբ է կառավարության որոշ անդամների հորդորել բեղ պահել:

Ավելացնենք, որ բեղ պահելու սիրահար Էրդողանին բեղերը սափրելուց հրաժարվելը ժամանակին պաշտոնի կարուստ է արժեցել:

1980 թվականին ռազմական հեղաշրջման օրերին, երբ Էրդողանն աշխատում էր Ստամբուլի տրանսպորտի քաղաքային խորհրդում, նրա պետը հրամայում է սափրել բեղերը: Էրդողանը հրաժարվում է կատարել վերադասի հրահանգը, ինչ արդյունքում հեռացվում է աշխատանքից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: