Կիբեռ հարձակումների ամենամեծ ռիսկին ենթակա երկիրը Թուրքիան է
Նրա խոսքով՝ կիբեռ հարձակման ենթարկվելու դեպքում թուրքական ընկերությունները կարող են կորցնել իրենց տվյալների բազան, կարող է արգելափակվել համակարգը, իսկ այնուհետև ցանցահենները (հաքերներ) կարող են այդ տվյալների դիմաց փրկագին պահանջել։
Չիֆթչիի խոսքով՝ կիբեռ հարձակումների վտանգն արդեն գտնվում է թուրքական ընկերությունների ղեկավարությունների օրակարգում։ «Մեր երկիրը դեռ առանձնապես մեծ վնասներ չի կրել կիբեռ հարձակումներից, սակայն վտանգը գնալով ահագնանում է», - նշել է Չիֆթչին։
Նա նկատել է տվել, որ շուրջ 5-10 տարի առաջ թուրքական ընկերությունները միանշանակ համոզված էին, որ կիբեռ հարձակումները իրենց չեն սպառնում։ Իսկ այսօր ոչ մի ընկերություն չի կարող հայտարարել, թե պաշտպանված է նման հարձակումներից։ Յուրքանչյուր պահ յուրաքանչյուր ընկերություն կարող է կիբեռ հարձակման ենթարկվել։ Չիֆթչին նշել է, որ այս առումով կիբեռ հարձակումների դեմ ապահովագրությունը կարող է նվազեցնել հնարավոր վնասի ռիսկը։