Հայերեն   English   Русский  

Շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով. Կոնջորյան


  
դիտումներ: 445

Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով։ Այս մասին այսօր՝ հունվարի 16–ին, ԱԺ–ում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը,հաղորդում է news.am-ը։

«Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնոյւթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ մի շարք միջազգային կառույցներ Եվրոպայում և Արևմուտքում Ադրբեջանին ու Հայաստանին հաճախ նույնացնում են։

Կոնջորյանի խոսքով՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է հանրությանը մի շարք հարցերի շուրջ հանրությանը իրազեկել ու յուրահատուկ կարծիքների գեներացման կենտրոն դառնալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: