Հայերեն   English   Русский  

Հուսով եմ` ԻԻՀ-ում ձեր ելույթի նկատմամբ ներողամիտ կգտնվեն.Գոհար Իսկանդարյանը՝ Հայկ Կոնջորյանին


ֆբ գրառում


  
դիտումներ: 4082

Հարգելի պարոն Հայկ Կոնջորյան, գրում եմ ձեզ որպես իրանագետ և կոչ եմ անում վերանայել ձեր արտահայտչամիջոցը ՀՀ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնից:

Իրանը Հայաստանի ծանր օրերի բարեկամն է եղել և ճիշտ չէ Իրանը բնորոշել արևմտյան արժեահամակարգի որակումներով, եթե հատկապես ակնկալում եք զբաղվել արտաքին հարաբերություններով: Հուսով եմ` ԻԻՀ-ում ձեր ելույթի նկատմամբ ներողամիտ կգտնվեն և այն չի ազդի հայ-իրանական հարաբերությունների զարգացման վրա, որի բարգավաճման ուղղությամբ անտրտունջ աշխատում են ինչպես իրանագետները, այնպես էլ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատունը, ԻԻՀ-ում հայկական համայնքը:

Քանի որ ՖԲ-յան ընկերներիս մեջ չէք, ստիպված նեղություն կպատճառեմ այն ընկերներիս, ովքեր ձեր կողքին են աշխատում, ակնկալելով, որ այն ձեզ կհասնի:

Հարգանքով, պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Գոհար Իսկանդարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: