Հայերեն   English   Русский  

Դեսպան Մինասյանը Բաբաջանյանի ելույթը համարում է սպառնալիք ՀՀ ազգային շահերին


ֆբ գրառում


  
դիտումներ: 344

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն արձագանքել է Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի հայտարարությանը։

Ֆեյսբուքյան իր էջում գործող դեսպանը դիմել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։

«Հարգելի Էդմոն,

Զարմանքով լսեցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, մեր նախկին գործընկեր Արման Բաբաջանյանի ս.թ. հունվարի 16-ին ԱԺ-ում ունեցած ելույթը, որն ի տարբերություն մամուլում պատվիրված անանուն հոդվածների և թշնամի երկրների քարոզչամեքենաների կողմից շրջանառվող լուրերի ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից հնչեցված մեղադրանք է, որը որևէ կերպ «քաղաքական հայտարարություն» հասկացողության հետ չի առնչվում:

Ելնելով իմ` ներկայումս դիվանագիտական ծառայության մեջ գտնվելու հանգամանքից, հարկ չեմ համարում այս պահին անդրադառնալ հնչեցված անհիմն մեղադրանքին, սակայն, օգտվելով առիթից, կոչ եմ անում համապատասխան կառույցներին լրջորեն ուսումնասիրել վերոհիշյալ հարցը, որ իր մեջ ներառում է կամ զրպարտանք կամ սպառնալիք ՀՀ ազգային շահերին և ազգային անվտանգությանը և ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Սակայն այս պահին ուզում եմ անդրադառնալ կատարվածի բարոյական կողմին` հավատացած լինելով, որ անգամ քաղաքական շահեր հետապնդելիս տարրական բարոյական սկզբունքներն անտեսել հնարավոր չէ:

Սիրելի Էդմոն,

Արման Բաբաջանյանի բարձրաձայնած հարցի առնչությամբ ուզում եմ հիշեցնել և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել քեզ, այդ համատեքստում, քո անձնական և այնժամանակվա Ելք խմբակցության որոշ անդամների ինձ ցուցաբերած բարոյական և ինչու չէ նաև քաղաքական աջակցություն համար:

Վստահ եմ նաև, որ հիշում ես Ռումինիա ժամանելուց առաջ ինձ ուղղված Ձեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև իմ նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում ունեցած մեր քննարկումները` ձևավորելու միջազգային ստանդարտներին համահունչ համագործակցություն խորհրդարանական դիվանագիտության և խորհրդարանական վերահսկողության լույսի ներքո, նույն այն տրամաբանությամբ, ինչ այսօր քննարկում էիք ՀՀ ԱԺ-ում»,-մասնավորապես գրել է դեսպանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: