Հայերեն   English   Русский  

«Փաշինյանի իշխանությունը կուտակված կապիտալն ու էներգիան մսխեց շոուների վրա». Էդուարդ Շարմազանով


  
դիտումներ: 318

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«А король- то голый...

Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։

Այստեղ նույնիսկ նրա «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։ Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում։

. ՀԱՊԿ ում Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացում։

. ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման տեմպերի կտրուկ դանդաղում։

. Իրանի վերաբերյալ իշխանության ներկակացուցչի մեղմ ասած՝ անհաջող ձևակերպում, որը համահունչ չէ մեր բարեկամական հարաբերությունների մակարդակին։

. Եվ իհարկե մտահոգություններ Արցախի հարցում։

Երեկ հինգերորդ անգամ հանդիպեցին Մամեդյարովն ու Մնացականյանը։

Հաղորդագրության մեջ առկա էին ընդհանուր գնահատականներ, նույնիսկ հիշատակում չկար ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ։

Բայց նախորդ տարվա մայիսի 9-ին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց,որ ինքը, չլինելով ղարաբաղյան ծագման գործիչ, իրեն իրավունք չի վերապահում բանակցելու Արցախի անունից, և որ Արցախն անպայմանորեն պետք է ամբողջությամբ ընդգրկվի բանակցություններում։

Դրան հետևեց Փաշինյանի կողմնակիցների «դուխով» մեկնաբանությունները։

Անցան ամիսներ, բայց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այդպես էլ չմասնակցեց Մամեդյարով-Մնացականյան հանդիպումներին։

Իսկ Փաշինյանի իշխանությունը դրա փոխարեն կուտակված կապիտալն ու էներգիան մսխեց շոուների վրա։

Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր։

Հ.Գ. Ակամայից հիշեցի Անդերսենի հեքիաթները.

“А король- то голый”»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: