Հայերեն   English   Русский  

Առաջիկայում կմեկնարկի նոր էլեկտրակայանի կառուցման գործընթացը


  
դիտումներ: 753

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, Արմփաուեր ՓԲԸ-ի և Ռենկո Ս.Պ.Ա-ի միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին:

Ըստ հիմնավորման՝ Երևանի տարածքում՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ ի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, կառուցել գազային վառելիքով աշխատող կոմբինացված ցիկլով 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան:

Ուղղակի պայմանագիրը նախատեսում է մի շարք կարգավորումներ, մասնավորապես՝ կառավարությունը համաձայնություն է տալիս, որ կառուցապատողը ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ ֆինանսավորող կողմերի հանդեպ ունեցած իր պարտավորությունների կատարման ապահովում տրամադրի վերջիններիս՝ ֆինանսական փաստաթղթերին համապատասխան և կնքելով նրանց հետ համապատասխան պայմանագրեր: Կառավարության ներկայացուցիչների պահանջով պայմանագրում նախատեսվել է նաև պարտավորություն, որ կառուցապատողը կառավարությանը ներկայացնի ֆինանսավորող կողմերի հետ կնքված պայմանագրերի պատճենները՝ դրանց ստորագրման օրվանից հաշված 10 օրվա ընթացքում:

Արդյունքում՝ ծրագրի ֆինանսավորմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն, ինչը հնարավորություն կտա կառուցապատողին սկսել ծրագրի իրականացման գործընթացը։ Ծրագրի իրականացման համար կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, որում կներգրավվի 1000-1200 մարդ։ Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ: 50-70 աշխատող արդեն կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու համար։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշել է, որ պայմանագրով Հայաստանի Հանրապետության շահերը տնտեսական առումով լիարժեքորեն պաշտպանված են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: