Հայերեն   English   Русский  

​Մեծ Բրիտանիայի ավելի քան 170 գործարարներ հանդես են եկել բրեքսիտի նոր հանրաքվեի օգտին


Նրանք անհրաժեշտ են համարում «դադարեցնել Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից առանց որևէ գործարքի»


  
դիտումներ: 364

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիայի ավելի քան 170 գործարարներ, այդ թվում ճարտարապետ Նորման Ֆոսթերը, դիզայներ Թերենս Քոնրանը, Նոբելյան մրցանակակիր բժշկության և կենսաբանության ոլորտում Փոլ Ներսը, այսօր հանդես են եկել երկրում ԵՄ-ի անդամության նոր հանրաքվե անցկացնելու օգտին:

The Times թերթում հրապարակված նամակում նրանք կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին և ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին նոր հանրաքվե անցկացնել:

«Շատ ընկերություններ պաշտպանել են բրեքսիտի վերաբերյալ վարչապետի պայմանագիրը, թեպետ գիտեին, որ այն հեռու է կատարելությունից,- ասվում է նրանց ուղերձում:- Բայց դա արդեն տարբերակ չէ»:

Հեղինակները անհրաժեշտ են համարում «դադարեցնել Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից առանց որևէ գործարքի»: «Դա անելու միակ իրատեսական միջոցը մարդկանց հարցնելն է՝ ուզում են դեռ լքել ԵՄ-ն»,- ընդգծում են նամակի տակ ստորագրած անձինք: Նրանց կարծիքով՝ քաղաքական գործիչներն այլևս չպետք է ժամանակ ծախսեն ֆանտազիաների վրա: «Մենք կոչ ենք անում երկու հիմնական կուսակցությունների քաղաքական ղեկավարությանը ապավինել ժողովրդական քվերակությանը»,- նշում են նրանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: