Հայերեն   English   Русский  

Նոտարի կարգախոսը Մարտունիում․ Я же вам говорю - приходите завтра, а вы все время приходите сегодня


  
դիտումներ: 9021

«․․․երդվում եմ․․․ լիազորություններս իրակնացնելիս լինել արդար և անկողմնակալ, կատարել ծառայողական պարտականություներս՝ աշխատելով արժանապատվությամբ, խորհրդակցելով խղճիս և պատվիս հետ, միշտ և ամենուր բարձր պահել նոտարի դերն ու հեղինակությունը»․ սա հատված է նոտարի երդումից, որն հանդիսավոր կերպով արտասանում են բոլոր նորանշանակ նոտարները։ Ոմանք, սակայն, տեքստը հազիվ արտասանած մոռանում են իրենց երդման մասին՝ ջանք ու եռանդ չխնայելով նոտարի ինստիտուտը վարկաբեկելու ուղղությամբ։ Այդպիսիներից մեկն էլ Մարտունի քաղաքի նոտար Քրիստինե Բադալյանն է։

To approve a single suggestion, mouse over it and click "✔"
Click the bubble to approve all of its suggestions.

Մարտունեցիները կատակում են, թե վերևներում մեկին վատություն են արել, եթե նման նշանակման են արժանացել։ 2017-ից ի վեր նոտարի դուռն ընկնելն այստեղ դարձել է լրջագույն խնդիր։ Կենաց ասելիս սովորաբար մաղթում են ոստիկանների և բժիշկների դուռը չընկնել։ Այդ մաղթանքին Մարտունու և հարակից 17 գյուղերի պարագայում կարող է ավելանալ նաև նոտարի դուռը չընկնելու բարեմաղթանքը։ Իսկ պատճառն ընդամենը մեկ անձի՝ նոտարի ոչ պրոֆեսիոնալ գործունեությունն է։

Նոտարի հետ առնչվելու առաջին ու հուսամ վերջին առիթը ստեղծվեց հունվարի 11-ին։ Անհրաժեշտ էր ընդամենը լիազորագիր՝ տրված տատիկից թոռնիկին, որպեսզի վերջինը կարողանա զբաղվել բնակարանի գազաֆիկացման հարցերով։ Այդ օրը նոտարը պատճառաբանեց, որ շատ ծանրաբեռնված է։ Խոստացավ գործարքն իրականացնել հաջորդ աշխատանքային օրը։ Հունվարի 14-ին, սակայն, հերթական անգամ պարզվեց, որ նոտարը կրկին շատ զբաղված է և այդ օրն էլ մեր գործարքի համար ժամանակ չունի։ Այս անգամ ևս խոստացավ հաջորդ օրն անպայման հաստատել փաստաթուղթը։ Վրա հասավ հունվարի 15-ը, սակայն Քրիստինե Բադալյանի համար խոստացված հաջորդ օրն այդպես էլ չեկավ։ Ռուսական հումորի պես, որն ասում է՝ «Я же вам говорю - приходите завтра, а вы все время приходите сегодня». Հունվարի 15-ի առավոտյան նոտար Քրիստինե Բադալյանը խոստացավ մեզ ընդունել ժամը 15-ին։ Երբ պայմանավորված ժամին 83-ամյաանկողնային հիվանդ տատիկը թոռների ուղեկցությամբ մեծ դժվարությամբ նոտարի գրասենյակ հասավ, պարզվեց, որ Բադալյանի տրամադրությունը տեղում չէ և գործարքի հավես չունի։ Պատճառաբանեց, թե այդ օրն էլ ժամանակ չունի և տարեց ու հիվանդ կնոջը նոտար հասցնելն իր համար գործոն չէ․ նոտարն ինքն է, հետևաբար որոշողն էլ է ինքը, թե ում գործարքը երբ կանի։

Ու օրերով մի պարզագույն գործարքի սպասող միակ մարդիկ չէինք մենք․ օրեր շարունակ նույն դեմքերն են հերթում, և քմահաճ նոտարը ոչ մեկին չի ընդունում։ Հերթ ասվածը, քաքաղակիրթ սպասարկում կոչվածն էլ այստեղ անծանոթ երևույթներ են․ տարածաշրջանի միակ նոտարն է, մրցակցություն չկա, որ սպասարկման որակի մասին անհանգստանա։

Այստեղ ամենացավալին այն է, որ նոտարի գործունեությունը վերահսկող կառույցները ոչինչ անել չեն կարող կամ գուցե չեն ուզում․ նոտարական պալատից, արձագանքելով դժգոհությանը, խոստացան, որ Բադալյանը ընթացիկ գործարքն ավարտելուց հետո մեզ կընդունի։ Մեկ աշխատանքային օր անց խոստումն այդպես էլ իրականություն չդարձավ։ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունից էլ փաստեցին՝ նման դեպքում շատ բան անել չեն կարող։ Առաջարկեցին գոնե գրավոր բողոք ներկայացնել։

Իսկ թե ով ու ինչպես է մարդաշատ բնակչությամբ շրջանը հանձնել անգործունակ նոտարին, օդի մեջ է։ Մարդը քննությունը հանձնել ու նշանակվել է ժամանակին։ Թե իր որ արժանիքների համար, էլի հարցական է։ Վստահաբար՝ ոչ մասնագիտական «արժանիքների» համար է այդ պաշտոնին արժանացել։ Իսկ ըստ լուրերի՝ Բադալյանի «թիկունքը» դատավոր է, որի հետ ծանոթացելեն դեռ ՀԷՑ-ում աշխատելու տարիներին։

Թե ինչքան ժամանակ մարտունեցիները դեռ պետք է «կեղեքվեն» էթիկայի նորմեր չիմացող և իրեն «աստվածուհի» զգացող Բադալյանի ձեռքին, էլի հարց է։ Հերթում սպասողներին ստորացնելու առիթը բաց չթողող Բադալյանը վստահ է՝ իրեն ոչինչ անել չեն կարող, որքան էլ որ մարդիկ բողոքեն, և այդ մասին պարբերաբար բարձրաձայն հայտարարում է։

Փորձեցինք կապ հաստատել Բադալյանի հետ՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված քաղաքի բնակիչների դժգոհությունը նոտարի ծառայություններից։ Բադալյանը, սակայն, հրաժարվեց խոսելուց՝ պատճառաբանելով, թե զբաղված է և գործարք է իրականացնում։ Իսկ թե ինչ «երևակայական» գործարքներ է իրականացնում «բազմազբաղ» նոտարն, էլի հետաքրքիր է․ պարզվում է, մարտունեցիներից շատերը դիմում են Վարդենիսի կամ Գավառի նոտարներին։ Մենք նույնպես հերթում 4,5 օր սպասելուց հետո Վարդենիս գնացինք։ Այնտեղ հերթը տևեց ընդամենը 30 րոպե, բարեկիրթ վերաբերմունքի պակաս էլ չզգացինք։

Հ․Գ․

Եթե նոր միայն պետք է առնչվեք նոտար Քրիստինե Բադալյանի հետ, ապա խնայեք ձեր նյարդերն ու ժամանակը և միանգամից այլ նոտարի դիմեք։ Իսկ եթե արդեն դժբախտություն եք ունեցել իր հետ առնչվելու, ապա մի ալարեք և զանգահարեք նոտարական պալատ։ Եթե օրվա ընթացքում Բադալյանից տուժած քաղաքացիների մի մասն էլ զանգի նոտարական պալատի թեժ գիծ, նրանց հեռախոսը հանգիստ չի ունենա, և ի վերջո ստիպված կլինեն քայլեր ձեռնարկել՝ անկախ «թիկունքներից»։

Լուսանկարը՝ notariat.am կայքից

To approve a single suggestion, mouse over it and click "✔"
Click the bubble to approve all of its suggestions.





Մեկնաբանություններ - 13

Ani     17.04.2019 Iskapes ahavor e, mexq en mer joxovurd@, Martunium ka notar, bayc martunecin stipvac e gnal Gavar kam Vardenis, Inchi hamar Piti aydqan caxs ani hasni Gavar kam Vardenis, Inch e te notar@ ayd or@ tramadrutyun chuni, amot e amot, mi charashaheq dzer pashton@

Ani     17.04.2019 Verjapeeesss mi duxov mard haytnvec, bolor@ hetevic ein xosum, gtnvec mek@ ov dux unecav bardzradzaynel irakanutyun@

Անի     18.03.2019 ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ:

Բիբին     18.03.2019 Ցնցող նորություններ են հանդես եկել:

Liana.S     22.01.2019 Indz hetaqrqrum et ashxatacnel chvcharel@ vortexic eq horinel? chvcharvoxnernen grum, te inchvor mardkanc patveroven grum,?Konkret ays notari hetevic eq @nkats. Amot e mi qanis@ pordzum en hastatvel notari hashvin.komentner@ ev hodvats@ kardaluc haskanum em vor sa uxxaki inch vor meki patverne vor notarin pnoven. Joxovurd te marzeri te Yerevani notarner@ qich ban chen anum petq chi mardkanc ashxatanq@ zroyacnel.

Lilit     21.01.2019 Աշխատողի աշխատեցնում է 12 ժամ՝ կոպտորեն խախտելով աշխատանքային օրենսգիրքը։ Այդ ի՞նչ սուպեր լիազորությունները են։

Արմեն     21.01.2019 Այս հարցը պետք է լուծվի:Շնորհակալ ենք հոդվածագրին,որ բարձրաձայնել է <<նոտարի>> թերությունների մասին:

Լիաննա     21.01.2019 Տանում-բերում է,անհարկի թղթեր պահանջում: Պրոֆեսիոնալ չէ: Ինչու պիտի գնան Վարդենիս,երբ տեղում կարող են հարցերը լուծել: Շատ դժգոհ եմ:Մի շաբաթ տանել բերելուց հետո ստիպված էի գնալ Վարդենիս:

Լիաննա     21.01.2019 Նոտարից շատերն են բողոքում: Գնում են Վարդենիսի նոտարի մոտ,ով շատ լավ է սպասարկում:

ՆՎԵՐ     21.01.2019 Ես ընդամենը մեկ անգամ եմ առիթ ունեցել Մարտունու նոտարական գրասենյակում գործարկ (լիազորագրի տրամադրում էր) կատարելու, գոհ եմ, հերթականությունը պահվել է, գործարկս էլ կատարվել է հնարավորինս կարճ ժամկետում, շատ բարեկիրթ' և աշխատողների և նոտարի կողմից:

Liana     20.01.2019 Incheq sut baner grum. Barexamyan Anush petq chi aydqan staxos linel. Naxkin notari nman 2000 dram arjecox gortsarq@ piti 20000 gandzer vor lav@ liner. Hodvatsi hexinak@ sovorakan zrpartich e. Notar@ partadir e ays amenic heto hodvatsi hexinakin zrpartelu hamar dati tal.

Լարիսա     19.01.2019 Մենք նույնպես այդ անմարդկայինի զոհն ենք դարձել։ Էթիկայից զուրկ ոմն մեկը, որ չարաշահում է իրեն տրված լիազորությունները։ Հետաքրքիր է, որ հիմարն է նրան վստահել այդ պաշտոնը, ով պետք է "պաշտպանի" մարդկանց իրավունքները։ Նա միայն ոտնահարում է այդ իրավունքները։ Նրան պետք է քրեական պատասխանատվության ենթարկել իր կատարած քայլի համար։ Եթե այդպես շարունակվի հազարավոր մարդիկ կտուժվեն նրա պատճառով։ Ես բողոքում եմ նրա անգրագիտությունից, անմարդկայնությունից, անքաղաքավարիությունից։ Նրան պետք է նոտարական լիազորությունից զրկել։

Barexamyan Anush     18.01.2019 Ավելացնեմ նաև որ իր աշխատողներին գումար չի տալիս.
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: