Հայերեն   English   Русский  

​Կոլումբիայի ոստիկանական դպրոցում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի


  
դիտումներ: 205

Երեկ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ ոստիկանության ակադեմիայի շենքի մոտ պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայում, որը գտնվել է ակադեմիայի մոտ:

«ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հղում անելով տեղի ոստիկանությանը, տեղեկացնում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս 68-ը վնասվածքներ են ստացել: Ավելի վաղ հաղորդում էին 11 զոհվածների և 65 տուժածների մասին:

Վիրավորներին տարել են Բոգոտայի տարբեր հիվանդանոցներ, նրանցից 58-ն արդեն առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Կոլումբիայի իշխանություններն արդեն բացահայտել են, որ Ջիպի ղեկին, որը ներխուժել է ակադեմիայի տարածք և ապա պայթել, եղել է 56-ամյա Խոսե Ալդեմար Ռոխասը: Նրա արարքի շարժառիթները դեռևս պարզ չեն: Պայթյունը տեղի է ունեցել շրջանավարտներին կոչում տալու արարողությունից մի քանի րոպե անց:

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է ահաբեկչության զոհերի եռօրյա սուգ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: