Հայերեն   English   Русский  

​Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին


(2-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ)


  
դիտումներ: 4820

Օտար բառերին վերաբերող մեր նախորդ հորդորակում ներկայացրինք, թե ի՛նչ է օտարաբանությունը (փոխառյալ այն բառը, որի հայերեն հաջողված համարժեքը կա): Առաջարկեցինք հրաժարվել օտարաբանություններից:

Հորդորակը լայն արձագանք ունեցավ: Շատերը ոչ միայն ծանոթացան ներկայացվող բառերին, քննարկեցին դրանք, այլև որոշ բառերի համար առաջարկեցին ուրիշ համարժեքներ: Անշուշտ, սա բնական և ուրախալի իրողություն է: Լեզուն զարգանում է, շարունակ կատարելագործվում: Մենք պատրաստ ենք սիրով լսելու ամեն կարծիք ու առաջարկություն, սակայն դեմ ենք հայերենը ստորադասելուն կամ անտեսելուն:

Շնորհակալություն հայտնելով բոլոր արձագանքների համար և ներկայացնելով նոր բառացանկ՝ դարձյալ

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

տուրք չտալ օտարաբանությանը և գործածել հայերեն հետևյալ բառերը.

1.աժիոտաժ – իրարանցում

2.ալեգորիա – այլաբանություն

3.ակտուալ – արդիական, հրատապ

4.ամպուլա – սրվակ

5.անատոմիկում – հերձարան, դիահերձարան

6.անկետա – հարցաթերթիկ

7.ասորտիմենտ – տեսականի

8.բլանկ – ձևաթուղթ

9.գարնիր – խավարտ

10.գրանտ – դրամաշնորհ

11.դեզինֆեկցիա – ախտահանում, վարակազերծում

12.դեզինֆորմացիա – ապատեղեկատվություն

13.դեկլարացիա – 1. հռչակագիր, 2․հայտարարագիր, 3․հայտարարություն

14.դեմոգրաֆիա – ժողովրդագրություն (դեմոգրաֆիական – ժողովրդագրական)

15.դևիզ – նշանաբան

16.զոբ – խպիպ

17.էլիտա –վերնախավ, ընտրախավ

18.ժելե - դոնդող

19.ինդիվիդուալ – անհատական

20.ինվեստիցիա – ներդրում

21.ինվեստոր – ներդրող

22.ինցիդենտ – միջադեպ, դեպք

23.լակոնիկ – սեղմ, հակիրճ

24.լիբերալ – ազատական

25.լիդեր – 1. առաջնորդ, 2. առաջատար

26.լոկալ – տեղային

27.կամին – բուխարի

28.կարկաս – հիմնակմախք, հիմնամաս, կմախք

29.կոլեկցիա – հավաքածու

30.կոլեկցիոներ – հավաքորդ

31.հորոսկոպ – աստղագուշակ

32.մարկետ – խանութ

33.մեմորանդում – հուշագիր

34.պիպետկա – կաթոցիկ

35.ստիմուլ – խթան, ազդակ, շարժառիթ

36.օրխիդեա – խոլորձ

37.օֆիս – գրասենյակ

38.ֆակտոր – գործոն

39.ֆիասկո – (լիակատար) ձախողում, տապալում

40.ֆոյե – ճեմասրահ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ






Մեկնաբանություններ - 1

Հ.Հակոբջանյան     02.03.2019 պարզ և հասարակ և, որ կարևոր է՝ մայրենի լեզվով, իսկ եթե կուղզեք ավելին՝ դիպուկ բառեր, արտահայտություններ: Կուզեի, որ պիպետկայի համար առաջարկվեր վերջում գորցիք արտահայտող մասնիկ, ասենք՝ «իչ» «կաթուցիչ, կաթոցիչ, կաթեցնիչ», իսկ կարկաս բառը ունենում է նաև «առանցք» իմաստը:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: