Հայերեն   English   Русский  

2018թ. Թուրքիայի և Սիրիայի միջև առևտրաշրջանառությունը նախկինի համեմատ աճել է


  
դիտումներ: 305

Չնայած 2011թ. Սիրիայում սկսված պատերազմին և ավերածություններին՝ սննդամթերքի և տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա շարունակվում է:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2018թ. առաջին 11 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից Սիրիա արտահանումն աճել է 1.6 %-ով` կազմելով 1 մլրդ 251 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 60 մլն դոլար:

Ընդհանուր առմամբ Թուրքիան Սիրիայից ներկրել է 18 մլն դոլար ծավալով բամբակ և բամբակյա արտադրանքներ, 11 մլն դոլար ծավալով պղինձ և պղնձյա իրեր, 9 մլն դոլար ծավալով սուրճ, թեյ և համեմունքներ, 5 մլն դոլարի ալյումինե իրեր և 2 մլն դոլարի բուսական յուղ, կարագ և այլն:

Նշվում է, որ երկու երկրների միջև առևտրային ծավալը իր գագաթնակետին է հասել 2010թ., Թուրքիայից Սիրիա արտահանման ծավալը կազմելով 1.8 մլրդ դոլար, իսկ ներկրումը` 452 մլն դոլար: Երկու երկրների միջև առևտրաշրջանառության կտրուկ անկում գրանցվել է 2012թ.:

Թուրքիայի պաշտոնական տվյալներով երկրում շուրջ 3.5 մլն սիրիացի ներգաղթյալ է գտնվում:

Ինչպես հաղորդում է Թուրքիայի տնտեսական քաղաքականությունների հետազոտության հիմնադրամը, 2018թ. առաջին 11 ամիսներին սիրիական կապիտալով 1517 ընկերություն է հիմնադրվել Թուրքիայում: 2010-2018թթ. սիրիական կապիտալով գործընկերային կազմակերպությունների թիվը հասել է 8106-ի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: