Հայերեն   English   Русский  

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ձևավորվել է. հայտնի են հիմնական և փոխարինող կազմերը


  
դիտումներ: 452

Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ հունվարի 18-ին, իր ձևավորումից անմիջապես հետո նիստ է անցկացրել, որտեղ որոշվել է որոշվել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը։

Ըստ այդմ, պատվիրակության ղեկավարը կլինի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նշենք, որ հայկական պատվիրակությունը կազմված է 8 հոգուց, որից 4-ը հիմնական կազմում են: Հիմնական կազմում ընդգրկված են «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ից՝ Էդմոն Մարուքյանը։

Պատվիրակության փոխարինող կազմում կլինեն «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթևիկ Հայրապետյանը և ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: