Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարաններում արձանագրված խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը
Նախատեսվում է զեկույցը ուղարկել իրավասու պետական մարմիններին, ներառյալ՝ Ազգային ժողով և Կառավարություն, ոլորտի հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային գործընկերներին։
Նշենք, որ Մարդուիրավունքներիպաշտպանիարտահերթզեկույցիհիմանվրահարուցվելէ 3քրեականգործ, իսկ Առողջապահության նախարարը հաստատել է զեկույցում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ զեկույցում տեղ գտած առաջարկներն իրագործելու ուղղությամբ (մշակվում են համապատասխան օրենսդրական նախագծեր, աշխատանք է տարվում միջազգային կառույցների հետ և այլն):
Զեկույցը եռալեզու տարբերակով հասանելի է այստեղ.