Հայերեն   English   Русский  

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 188 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 101 տրանսպորտային միջոց


911-ն ամփոփում է անցած շաբաթը


  
դիտումներ: 160

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 302 դեպք, որից 163-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 90 կենցաղային կանչ, 87 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 58 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 31 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 188 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 101 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 40 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: