Հայերեն   English   Русский  

Չինաստանի բնակչությունը 1,395 միլիարդի է հասել


  
դիտումներ: 361

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` 2018 թ. Չինաստանի բնակչության թիվն աճել է 5.3 միլիոնով և 1.395 միլիարդ կազմել: Գրում է Gazeta.ru-ն:

Գործակալության տվյալներով` 2017 թ. Չինաստանի բնակչության թիվն աճել է 7.37 մլն քաղաքացիներով:

Ինչպես նշվել է, այդ մասին վկայում են Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալները:

Ընդ որում` Չինաստանի քաղաքային բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 17.9 միլիոնով և կազմել 831.37 միլիոն մարդ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Չինաստանը մտադիր է չեղարկել ընտանիքներում երեխաների թվի սահմանափակումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: