Հայերեն   English   Русский  

Ջոն Քերին ծաղրել է Դոնալդ Թրամփին


  
դիտումներ: 325

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին CNN հեռուստաընկերության եթերում քննադատել է Դոնալդ Թրամփի երկամյա նախագահությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Քերիին, որն աշխատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք, հայտարարել է, որ Թրամփը «մեկուսացրել է» Միացյալ Նահանգները և երկիրը դեպի անցյալ է տանում:

«Այս նախագահը բանակցություններ չի վարում: Այդ մարդը աշխարհում ամենամեծ բանակցողի կոչմանն է ձգտում: Որտե՞ղ են այդ բանակցությունները», - ընդգծել է Քերին:

Նախկին պետքարտուղարի կարծիքով` Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը երկիրը ինստիտուտների գործունեության տեսանկյունից անցյալ է վերադարձրել, իսկ այդ կառույցները դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից հիմնվել են աշխարհը համախմբելու նպատակով:

Քերին հիշեցրել է, որ Թրամփը դուրս է եկել Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերությունից, Փարիզի կլիմայի պայմանագրից, Իրանի միջուկային գործարքից և այլն:

Շարունակելով քննադատել Դոնալդ Թրամփին` Քերին ԱՄՆ նախագահին դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունելու պատրաստակամության համար:

«Դա ամոթալի է», - ընդգծել է Քերին:

Քերին կարծում է, որ Միացյալ Նահանգներում ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է հայտնվել, իսկ կառավարությունը չի կարող նորմալ աշխատել «շաթդաունի» պատճառով : Նրա խոսքերով` Թրամփի միջազգային քաղաքականությունը չի աշխատում ԱՄՆ շահերի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: