Հայերեն   English   Русский  

Ստաս Միխայլովը Երևանում կներկայացնի «Ես և Դու» համերգային ծրագիրը


  
դիտումներ: 1079

Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 2-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր «Ես և Դու» համերգային ծրագիրը:

Ստաս Միխայլովի յուրաքանչյուր ելույթ նման չէ նախորդին: Նրա երկացանկը բավականին ընդարձակ է, ընդգրկում է դանդաղ, լիրիկական երգերից մինչև պարային ստեղծագործություններ: Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։

«Ես և Դու» ծրագիրը կապահովի բարձր տրամադրություն և իսկական տոն կդառնա արտիստի երկրպագուների համար: Համերգի ժամանակ կհնչեն ոչ միայն հիթեր, այլև արտիստի տրամադրությունն ու ներաշխարհն արտացոլող նոր ստեղծագործություններ։

Ստաս Միխայլովն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում: Նա այստեղ արդեն իսկ ելույթ է ունեցել երկու համերգով: Ապրիլի 2-ի իրադարձությունն արտիստի թվով 3-րդ համերգն է մեր երկրում:

Համերգը կազմակերպել է «К-Концерт» ռուսական ընկերությունը: Տոմսերն արժեն 5000-60 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: