Հայերեն   English   Русский  

Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավարն անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 113

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելլին հայտարարել է, որ այդ աշխատանքն իր ողջ կյանքի ընթացքում վատթարագույնն է եղել: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին նշվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնականներից մեկի` Կլիֆ Սիմսի` հաջորդ շաբաթ վաճառքում հայտնվող գրքում:

Քելլին հավելել է, որ իր պաշտոնանկության օրը լավագույնն է եղել իր կյանքում:

«Մարդիկ ակնհայտորեն կարծում են, որ ես մտահոգվում եմ, երբ գրում են, որ ինձ կարող են աշխատանքից հեռացնել: Եթե նման բան երբևէ տեղի ունենա, դա իմ կյանքի լավագույն օրը կլինի այն պահից սկսած, երբ ստանձնել եմ այդ պաշտոնը », - ասել է Քելլին:

Ավելի վաղ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելլիին իր արժանավայել ծառայության համար և հայտնել, որ մինչև տարեվերջ վերջինս կմնա իր թիմում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: