Հայերեն   English   Русский  

Կերչի նեղուցում այրված նավերի անձնակազմի անդամների որոնողական աշխատանքները շարունակվում են


  
դիտումներ: 232

Հինգ նավեր շարունակում են Սեւ ծովում այրված երկու նավերի անձնակազմի անդամների որոնողական աշխատանքները: Այդ մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը` հղում անելով Նովոռոսիյսկի ծովային փրկարարական համակարգող կենտրոնի ներկայացուցչին: Գրում է Gazeta.ru-ն:

«Դեպքի վայրում հինգ նավեր շարունակում են որոնողական աշխատանքները: Առավոտյան նաև ուղղաթիռ կներգրավվի», - հայտնել են կենտրոնից:

Նշվում է, որ որոնողական աշխատանքների շրջանում եղանակային պայմանները վատթարացել են, ինչը թույլ չի տալիս որոշ գործողությունների իրականացումը:

Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը հայտնել էր, որ Կերչի նեղուցում «Կանդի» և «Մաեստրո» նավերի այրվելու հետևանքով տաս մարդ է զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: