Հայերեն   English   Русский  

Իտալական մոտիվներ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ


  
դիտումներ: 988

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հունվարի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայանա ինքնատիպ համերգով, որը կրում է «Իտալական մոտիվներ» խորագիրը:

Միջոցառումը նախաձեռնել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ: Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, կներկայացնի Մոցարտի, Վիվալդիի, Ռեսպիգիի, Ռոսսինիի ստեղծագործությունները։

Որպես մենակատար կներկայանա դաշնակահար Ռիտա Կուչեն (Իտալիա): Կուչեն ծնվել է իտալական Ալբենգա քաղաքում: Դաշնամուր սկսել է նվագել 5 տարեկանից: Որպես մենակատար հանդես է գալիս Իտալիայում և ամբողջ աշխարհում մի շարք կարևոր նվագախմբերի հետ:

Կատարել է նաև տարբեր ստեղծագործությունների ձայնագրություններ իտալական և արտասահմանյան ռադիո ու հեռուստաընկերությունների համար:

Դաշնակահարուհին զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ, դասավանդում բուհերում և երաժշտական դպրոցներում:

Հավելենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը այս տարվա ընթացքում ունկնդրին ներկայացնելու է այնպիսի ստեղծագործություններ, որոնք hայաստանյան բեմերում դեռևս չեն հնչել։ Ամբողջ տարվա ընթացքում նախատեսվում են ինքնատիպ համերգներ՝ յուրահատուկ արտիստների մասնակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: