«Քանի դեռ ԼՂ հարցը մնում է չլուծված, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ». Չավուշօղլու
Անթալիայում մասնակցելով ուսանողների հետ հանդիպմանը՝ Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։
Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է.
«Գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»։
Չավուշօղլուն վերջում հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու մեջ։