Հայերեն   English   Русский  

Քայլի Ջեները մեկնաբանել է հղիության մասին լուրերը


  
դիտումներ: 369

Նախօրեին 21-ամյա Քայլի Ջեները երկրպագուներին հայտարարել է, որ նրանց համար նորություն ունի: Հեռուստաաստղի երկրպագուներն անմիջապես կարծել են, որ նա պատրաստվում է սիրելիին` 26-ամյա Թրեվիս Սքոթին երկրորդ երեխան պարգևել: Գրում է Spletnik.ru-ն:

«Ընկերներ, ես ձեզ համար իսկապես հետաքրքիր նորություն ունեմ, որով շուտով կարող եմ կիսվել», - գրել է Քայլին թվիթերում:

Ջեների երկրպագուները շտապել են հարցնել, թե արդյոք նա հղի է: Սակայն հեռուստաաստղը հետևյալ կերպ է մեկնաբանել այդ տեղեկությունը. «Ոչ, դա ուղղակի ծիծաղելի է»:

Սակայն Ջեներին մոտ կանգնած որոշ աղբյուրներ հայտնել են, որ երիտասարդ մայրիկն, այնուամենայնիվ, հույս ունի սիրելի դստերը շուտով քույր կամ եղբայր պարգևել:

«Նրանք ուզում են ևս մեկ երեխա ունենալ: Թրևիսը փոխել է իր աշխատանքային գրաֆիկը, որպեսզի կարողանա հնարավորինս շատ ժամանակ անցկացնել Քայլիի և Սթորմիի հետ: Վաղ թե ուշ նրանք ևս մեկ երեխա կունենան», - նշել է աղբյուրը:

Իսկ այժմ աստղային զույգը պատրաստվում է տոնել իրենց դստեր ծննդյան առաջին տարեդարձը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: