Հայերեն   English   Русский  

Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ծովափնյա հետիոտն ճեմուղու երկայնքով ստեղծվելու են քոթեջային, հյուրանոցային կառուցապատման գոտիներ.


Քաղաքաշինության կոմիտե


  
դիտումներ: 117

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի նախաձեռնությամբ նոր թափ է հաղորդվել նախորդ տարի մեկնարկած ծրագրին:

Ծրագրով առաջարկվում է «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում հանգստի և զբոսաշրջության գործառույթների զարգացման համար կտրուկ փոխել ինչպես տարածքին առնչվող իրավական կարգավորումները, այնպես էլ տարածքի գոտևորման և կառուցապատման սկզբունքները՝ ստեղծելով ներդրումների համար գրավիչ պայմաններ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի համոզմամբ, նախագիծը խթանելու է ներդրումային ծրագրերի հոսքը տարածաշրջան:

Ստեղծվելու է գործառույթների այնպիսի համադրություն և գործառնական գոտիների հերթագայություն, որը բնականոն կերպով փոխանցելու է զարգացումը մի գոտուց դեպի մյուսը, ինչպես նաև խթանելու է ամբողջ համակարգի ինքնազարգացումը:

Ընդունելով գծային զարգացման սկզբունքը՝ ծովափնյա հետիոտն ճեմուղու երկայնքով ստեղծվելու են քոթեջային, հյուրանոցային կառուցապատման գոտիներ, ընդմիջելով դրանք՝ առևտրի, սպասարկման, սննդի օբյեկտների, լանդշաֆտային զբոսայգիների, մանկական պարկերի, ակտիվ հանգստի և զվարճանքի գոտիներով:

Խոսքը մոտ 10 կմ երկարություն ունեցող լճափնյա հետիոտն ճեմուղու մասին է (promenade), որը ծառայելու է կառուցապատումից ազատ (լողափնյա տարածքներ, բնական լանդշաֆտ) և կառուցապատվող գոտիների բաժանիչ գիծ:

Մանրամասները Քաղշինը կներկայացնի առաջիկայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: