Հայերեն   English   Русский  

Խոշոր վթար Արմավիրում. Կա երկու զոհ. 4 վիրավորներից մեկի վիճակը ծանր է


  
դիտումներ: 160

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 01:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել,

որ Արմավիրի մարզի Արմավիր - Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 48-ամյա Տ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Պատահարի հետեւանքով ուղեւոր 67-ամյա Ջ. Խ.-ն տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորները՝ 17-ամյա Ջ., 18-ամյա Ա., 9-ամյա Հ. Հ.-ները, 38-ամյա Հ. Ն.-ն եւ վարորդը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Հ. Ն.-ն մահացել է, Ջ. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Ա. Հ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Ժամը 03:20-ի սահմաններում Տ. Հ.-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ջ. եւ Հ. Հ.-ները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ջ. Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ. Հ.-ինը՝ բավարար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: