Հայերեն   English   Русский  

Լյուքսեմբուրգը 2020 թվականից անվճար է դարձնում հանրային տրանսպորտով երթևեկությունը


  
դիտումներ: 135

Լյուքսեմբուրգը 2020 թ. մարտի 1-ից մտցնելու է անվճար երթևեկություն հանրային փոխադրամիջոցներով՝ ավտոբուսով, տրամվայով և արվարձանների էլեկտրագնացքներով:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Մեծ կոմսության շարժունակության նախարար Ֆրանսուա Բաուշին:

«Սա բալն է տրանսպորտային ռազմավարության տորտի վրա»,- մեջբերում է նրա խոսքը Luxemburger Wort թերթը:

Բացառություն կլինեն քաղաքամերձ գնացքների առաջին դասի վագոնները, որոնք վճարովի կմնան:

Իշխանությունները տվյալ նախագծի իրականացման ծախսերը գնահատել են տարեկան 41 մլն եվրո:

Լյուքսեմբուրգի բնակչությունը կազմում է 600 հազար մարդուց քիչ ավելի, որոնց 48 տոկոսը արտասահմանցի է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: