Հայերեն   English   Русский  

​ՌԴ արտգործնախարարությունը զգուշացրել է ռուսաստանցիներին Թուրքիայի քաղաքներին սպառնացող ջրհեղեղների վտանգի մասին


  
դիտումներ: 299

ՌԴ ԱԳՆ իրավիճակա-ճգնաժամային կենտրոնի բաժանմունքը զգուշացրել է ռուսաստանցիներին Ստամբուլում և Անթալիայում սպասվող բարդ եղանակային պայմանների՝ ուժեղ քամու և ջրհեղեղների վտանգի մասին:

«Թուրքիա- 23 հունվարի- առատ տեղումներ և ուժեղ քամի է կանխատեսվում Ստամբուլ քաղաքում, ինչպես նաև արևմտյան և հարավային մերձափնյա գոտիներում, ներառյալ Անթալիա քաղաքը. ջրհեղեղների վտանգ»,- ասվում է իրավիճակա-ճգնաժամային կենտրոնի բաժանմունքի թվիթերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: