Հայերեն   English   Русский  

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուtով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 91

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Բոգորավաթու կղզու տարածքում, միջազգային կոորդինացված ժամանակով 23:59-ին:

Երկրաշարժի օջախի խորությունը 16,8կմ է կազմել:

Ներկայումս երկրաշարժի հետևանքով զոհվածների կամ տուժածների մասին տեղեկությունը բացակայում է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նոր Կալեդոնիայի ափերի մոտ 5.5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: