Հայերեն   English   Русский  

ԲՀԿ պատգամավոր Հակոբ Նազարյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ. նրա գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել


  
դիտումներ: 629

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավոր Հակոբ Նազարյանը

ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 22-ի արտահերթ նիստում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նիստի ընթացքում քննարկվեց ԱԺ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցնելու մասին որոշումը:

«Դիմումը վավերացված է նոտարական կարգով, և այս դեպքում ԿԸՀ-ն Հակոբ Նազարյանի գրանցումը ճանաչեց ուժը կորցրած»,- նշեց Սմբատյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: