Հայերեն   English   Русский  

Արմեն Գրիգորյանը չի նշանակվի ԿԸՀ նախագահ. խոսնակը հերքում է


  
դիտումներ: 316

Վերջերս մամուլում պարբերաբար տարածվում են լուրեր համաձայն որոնց՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ:

Այս լուրը հերքում է Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը:

«Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել այն անձը, ով համապատասխանում է պատգամավորին առաջադրվող պահանջներին:

Մինչդեռ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կազմում հենց այն պատճառով, որ չի համապատասխանում ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջներին։ Նա վերջին 4 տարիներին ՀՀ գրանցում չի ունեցել (գրանցված է եղել Արցախ Հանրապետությունում)»,- հայտնում է Արեգ Քոչինյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: