Հայերեն   English   Русский  

Լրագրողը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը


Ֆբ գրառում


  
դիտումներ: 704

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին լրագրող Լիանա Կարապետյանը հայց է ներկայացրել դատարան՝ բողոքարկելով իրեն աշխատանից ազատելու որոշումը։

«Հարգելիներս, Հանրային հեռուստաընկերության լրատվականում 20 տարվա աշխատանքից հետո հաստիքիս անհիմն կրճատման որոշումը կբողոքարկվի... Հայցն արդեն դատարանում է... Կամայականությունների համար պետք է կարողանալ նաև, վաղ թե ուշ, պատասխան տալ»,– «Ֆեյսբուքում» գրել է լրագրողը։

Նշենք, որ Պետրոս Ղազարյանի՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն նշանակվելուց հետո մի խումբ աշխատակիցներ են ազատվել աշխատանքից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: